Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ  ու 4-րդ մասերով  և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 12-ի  N ՄՈ/789-Ա որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ համայնքում ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով Վաղարշապատ համայնքի տարածքում քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր  և այլ նյութեր փակցնելու համար առաձնացնել անվճար տեղեր՝ Էջմիածին քաղաքի Վաղարշապատ համայնքի Սուրբ ՄՄաշտոց ու Սուրբ Մ Խորենացի փողոցների մայթերին գտնվող 9 /ինը/ գովազդային վահանակներ։

2Ընդունելիգիտություն, որընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու տեղերը հատկացվում են հավասար հնարավորության (հավասար մակերես) սկզբունքով։

3Սույն որոշմամբ սահմանված քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առաձնացված անվճար տեղերի վերաբերյալ առաջացած հարցերը լուծելու համար պատասխանատու նշանակել՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ի տնօրեն՝ Մամիկոն Աբրահամյանին և Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ՝ Կարեն Սմբատյանին։

4Սույն որոշումն ուղարկել ՀՀ Կետրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ։

5. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
(162.38 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner