Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 08.10.2024 թվականի թիվ 73-Լ որոշումը, Անահիտ Ղարիբի Ղարիբյանի կողմից Վաղարշապատի համայնքապետարանում երկարատև, նվիրված, անբասիր աշխատանքի և մասնագիտական բարձր որակներ ցուցաբերելու համար.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Անահիտ Ղարիբի Ղարիբյանին շնորհել «Համայնքի ղեկավարի մեդալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: