Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1005-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2025 թվականի N 1005-Ա

ԱԼԻԿ ՍԵՐՈԲԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 12/25 վարչական գործը՝ Ալիկ Սերոբի Դալլաքյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղի, թիվ 85 հասցեում՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող շինության վրա, առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ

Ալիկ Սերոբի Դալլաքյանը (հասցե՝ Վաղարշապատ համայնք, գՈսկեհատ, Երիտասարդական փող, թիվ 4 տուն և իրավախախտման հասցե՝ Վաղարշապատ, ք Էջմիածին, Էջմիածին-Մարգարա խճուղի, թիվ 85, ն/ք 012715306, անձնագիր՝ AP0622021, տրված 09112016թ, 051-ի կողմից)Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղի, թիվ 85 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող շինության վրա, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան թույլտվության իրականացրելէշինարարական աշխատանքներ՝ կառուցելով 2-րդ հարկ, ինչի կապակցությամբ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Ալիկ Սերոբի Դալլաքյանի մասնակցությամբ:

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 1509.2025թվականին կազմված թիվ 10 արձանագրությունը, տեղազննությունը և լուսանկարները:

2. Հանձնաժողովի 25.09.2025թ. թիվ 12/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:

3.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 26.09.2025 թվականին  կազմված տեղազննությունը և տեղազննության վայրի լուսանկարները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Ալիկ Սերոբի Դալլաքյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղի, թիվ 85 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող շինության վրա առանց թույլտվության կառուցել է 2-րդ հարկ: 

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից  15.09.2025 թվականին կատարվել է տեղազննություն և պարզվել է, որ Ալիկ Սերոբի Դալլաքյանի կողմից կառուցվել է 2-րդ հարկ։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 25-ին հրավիրվել է լսում:

Ներկայանալով նիստին՝ Ալիկ Սերոբի Դալլաքյանը հայտնել է, որ արձանագրության կազմման պահին աշխատակիցների կողմից նախազգուշացվել է իրավախախտման փաստի և վերջինիս հետևանքները վերացնելու մասին, հաջորդ օրը վերացրել է իրավախախտման հետևանքները, խնդրել է հիմք ընդունելով վերոգրյալը ցուցաբերել մեղմ մոտեցում։

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 26.09.2025 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն:

Համաձայն 26.09.2025 թվականին կազմված իրավախախտման վայրի տեղազննության` Ալիկ Սերոբի Դալլաքյանի կողմից վերացվել են իրավախախտման հետևանքները և տարածքը բերվել է նախկին տեսքի:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, իրավախախտման վնասակար հետևանքները վերացնելը, այդ թվում պատճառած հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով 26.09.2025թ.-ին տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել  և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության ևկոմունալտնտեսությանբնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը` առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիյոթհարյուրհիսնապատիկիցհազարհինգհարյուրապատիկիչափով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝  ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետկապվածռիսկերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը:

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը...:

ՏվյալպարագայումԱլիկ Սերոբի Դալլաքյանը դադարեցրել է շինարարական աշխատանքները, ապամոնտաժել ապօրինի կառուցված 2-րդ հարկը,  տարածքը բերել է նախկին տեսքի, ուստի տվյալ իրավախախտման մասով որոշում կայացնելիս անհրաժեշտ է  հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, Ալիկ Սերոբի Դալաքյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված գործողությունները:

 Ելնելովվերոգրյալից, հաշվիառնելովկատարվածիրավախախտմանբնույթը, Ալիկ Սերոբի Դալլաքյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.Ալիկ Սերոբի Դալլաքյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորենշոշափվողանձանցվերաբերյալտեղեկությունները հայտնիչլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերումհրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner