Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով կրթության և մշակույթի բաժնի պետ Լ. Հակոբյանի զեկուցագիրը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ֆիզիկական պատրաստվածությունը գնահատելու և առողջ ապրելակերպի խրախուսման համար, «Լավագույն նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի կազմակերպելու համար գնդակներ ձեռք բերելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 120.4 հազ. դրամ փոխանցել «Այայսպես Գրուպ» ՍՊԸ-ի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: