Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը, Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի 87-Լ որոշումը, համաձայն որի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանափոխվել է Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև հիմք ընդունելով Էջմիածնի համայնքապետարանի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև 12.01.2021թ. /սեղանամատյան 133/ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի 4.2-րդ կետը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (ԵՆԿ ՀԿ) նախագահ՝ Արթուր Նաջարյանի դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև 12.01.2021թ. /սեղանամատյան 133/ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը և կնքել վերոնշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
2. Պայմանագրի մյուս կետերը թողնել անփոփոխ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|