Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1124Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1124Ա

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՐՏԻՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱԼԵՐԻԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 15/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5/1 հասցեում «Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատիրոջկողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

«Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատերը/հասցե՝ ք. Էջմիածին,Նար-Դոս  փողոց,թիվ 1 շենք, թիվ 45 բն, պետ.գրանցման համար՝ 99.1399858, 2024-07-19 ՀՎՀՀ՝ 49852485/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5/1 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 01.10.2025թ. կազմված թիվ ՄՄ-1 և թիվ ՄՄ-2 արձանագրությունների հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամանակի մասին  «Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը 

1Վաղարշապատի համայնքապետարանիեկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01.10.2025թ. կազմված թիվ ՄՄ-1 և թիվ ՄՄ-2 արձանագրությունները:

2. Հանձնաժողովի 15.10.2025թ. և 20.10.2025 թ. թիվ 15/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5/1  հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրվելէ  լսում, որըհետաձգվելէ«Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից պատշաճ ծանուցված չլինելու պատճառով:

Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

«Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ  ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար,

համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար։

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով տրվում է հանրային սննդի հասկացությունը, համաձայն որիհանրային սնունդը (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպումն է, իսկ հանրային սննդի ծառայությունը դա սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում նշված օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝  մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Տվյալ դեպքում` «Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատերը, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5/1  հասցեում կատարել է երկու  վարչական իրավախախտումներ՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.   «Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելու համար 100 000 /հարյուրհազար/ ՀՀ դրամի չափովև առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար՝ 80 000/ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով, ընդհանուր` 180 000 /հարյուր ութսունհազար/ ՀՀ դրամ:

2.  Նախազգուշացնել «Մարտին Ստեփանյան Վալերիի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

3.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.  Սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner