Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 675Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 675Ա

ՍԱՄՎԵԼ ԱՇՈՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 04/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փող., թիվ 10 հասցեին կից Սամվել Աշոտի Մարտիրոսյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ

Սամվել Աշոտի Մարտիրոսյանը (հասցե՝  ք. Էջմիածին, Չարենց փող., թիվ 19 շենք, թիվ բն. 5, անձնագիր՝ AR0560989, տրված 22.01.2018թ.-ին 057-ի կողմից),  Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փող., թիվ 10 հասցեին կից գտնվող տարածքում /մայթ/, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր,  ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 26.03.2024 թվականին կազմված թիվ 02 արձանագրության և կից նյութերի /նախազգուշացում և լուսանկարներ/ հիման վրա 2024 թվականի մարտի 26-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում՝ որի  անցկացման վայրի և ժամանակի մասին Սամվել Աշոտի Մարտիրոսյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն լսումներին չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  կողմից 27.03.2024 թվականինստացված նյութերը՝ ոիվ 51-4/4-3644 գրությունը, զեկուցագիրը և արձանագրությունը:

2. Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 26.03.2024 թվականին կազմված թիվ 02 արձանագրություն և կից նյութեր /նախազգուշացում և լուսանկարներ/:

3. Հանձնաժողովի 09.04.2024թ. և 19.04.2024 թ. թիվ 04/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Սամվել Աշոտի Մարտիրոսյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փող., թիվ 10 հասցեին կից գտնվողտարածքում, մայթի վրա  իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի մարտի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 9-ին հրավիրվելէ  լսում, որըհետաձգվելէՍամվել Աշոտի Մարտիրոսյանիկողմիցծանուցումըչստանալուպատճառով:

Այլհերթինշանակվածլսումըհրավիրվելևանցկացվել է2024 թվականի ապրիլի 19-ին, իսկ ծանուցումը հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

Սամվել Աշոտի Մարտիրոսյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված լինելով 2024 թվականի ապրիլի 19-ին համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

Տվյալ դեպքում` Սամվել Աշոտի Մարտիրոսյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փող., թիվ 10 հասցեին կիցմայթի վրա  իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում՝ չվերացնելով իրավախախտման հետևանքները։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ և  162-րդ հոդվածի 1-ին մասով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով,<<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Սամվել Աշոտի Մարտիրոսյանի նկատմամբ նշանակելտուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով :

2.Նախազգուշացնել Սամվել Աշոտի Մարտիրոսյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner