Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Համայնքի ղեկավար ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիանա Մնացականի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում:

1995-2004թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Գր․ Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2004-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:

2008-2009թթ. աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար:

2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար:

2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ:

2014-2016թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:

2016-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ:

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս:

Ամուսնացած չէ:

2018 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրվել է Էջմիածին համայնքի ղեկավար:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝+374 231 53663
Էլ. փոստ՝info@ejmiatsin.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Հարգելի´ համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:30-ին Էջմիածնի համայնքապետարանում անցկացվում է համաքաղաքացիների ընդունելություն համայնքի ղեկավարի մոտ` Էջմիածնի բնակիչներին հուզող հարցերին և խնդիրներին ծանոթանալու համար և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք դիմել Էջմիածնի համայնքապետարան:

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

8076

Լիազորությունների

Սկիզբ՝22/06/2018
Ավարտ՝

Կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner