Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 10/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում՝ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանինսեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ՝ մանսարդային հարկում առանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքներ կառուցելու շինարարական աշխատանքներ իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ
Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանը (հասցե՝ ք․Երևան, Աջափնյակ, Հալաբյան փող., թիվ 17 շենք, թիվ 22 բն․ և իրավախախտման հասցե՝ Վաղարշապատ, ք․ Էջմիածին, Թորամանյան փող․, թիվ 2/3 տուն, անձնագիր՝ AS0384013, տրված 02.10.2018թ․, 012-ի կողմից) իրեն սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 07.11.2023թ.-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07112023-04-0047) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում, առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ՝ մանսարդայինհարկումառանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքների կառուցման շինարարական աշխատանքներ` ինչը ի հայտ է բերել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 28.08.2025 թվականին կազմված թիվ 7 արձանագրության, տեղազննության ակտի և լուսանկարների հիման վրա 2025 թվականի օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում պատշաճ ծանուցված Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինությանբաժնի կողմից 28.08.2025 թվականին կազմված թիվ 7 արձանագրությունը և տեղազննության ակտը:
2. 25.08.2025 թվականին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
3.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07112023-04-0047 և շինության հատակագիծը:
4. Հանձնաժողովի 17.09.2025թ.-ի թիվ 10/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ՝ մանսարդայինհարկումառանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքների կառուցման շինարարական աշխատանքներ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանը։
Ներկայանալով վարչական վարույթի նիստին Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանը հայտարարեց, մեջբերում 17.09.2025թ.-ի թիվ 1 արձանագրությունից. «Ուզում եմ հայտնել, համաձայն չեմ համայնքի դիրքորոշման հետ։ Կարծում եմ, որ ներքին աշխատանքների համար և բարեկարգման /հարդարման/ համար չեն պահանջվում թույլտվություններ։ Նաև համաձայն չեմ, որ իմ սեփականություն հանդիսացող մանսարդային հարկում առկա են բնակարաններ, քանի որ բնակարան համարվելու համար հարկավոր են հիմքեր, որոնք առկա չեն։
Իմ կողմից չեն խախտվել ոչ մի սեյսմիկ նորմեր, նաև համարում եմ, որ ըստ ՀՀ օրենքի ևս իրավասու եմ կատարելու ներքին հարդարանքի աշխատանքներ և ներքին աշխատանքների և հարդարման համար հարկավոր չէ շին․թույլտվություն»։
Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի հայտարարության վրա վերջինիս բացատրվեց, որ ՀՀ Կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի թիվ 1 ցանկով սահմանվում են ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտներ, որոնք են շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքներ:
Վերը նշված ցանկում չներառված աշխատանքները պահանջում են շինարարական թույլտվություն, իսկ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից իրականացված աշխատանքները ներառված չեն այդ ցանկում, այսինքն դրանք չեն կարող դիտարկվել, որպես ներքին հարդարման աշխատանքներ:
Նույն որոշման 4-րդ հավելվածի 2-րդ ցանկում սահմանված են միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները, որոնց համար անհրաժեշտ է շինարարության թույլտվություն, մասնավորապես որոշման 4-րդ հավելվածի 2-րդ ցանկի 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտներն են` 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տները (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցները։
Այսպիսով, Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից կառուցված առանձնացվածբնակելի տարածքները, որոնք ունեն առանձին մուտքեր և միմյանցից տարանջատվում են պեմզաբետոնե շարվածքի պատերով,նույնպես պահանջում են շինարարության թույլտվություն, քանի որ ներառված են միջին ռիսկայնության օբյեկտների ցանկում:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից իրականացված աշխատանքները` մանսարդայինհարկումառանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքների կառուցման շինարարական աշխատանքները, դասվում են այնպիսի օբյեկտների դասին, որոնց համար անհրաժեշտ են համապատասխան մարմնից շինարարական թույլտվության ստացում:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են ոչ միայն հիմնական շինություն կառուցելու համար իրավախախտում, այլ տարատեսակ աշխատանքների համար, որոնց համար անհրաժեշտ է համապատասխան մարմնի շինարարության թույլտվություն կամ տեղադրման թույլտվություն:
Ուստի ակնհայտ է, որ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից կատարված իրավախախտումը համապատասխանում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքին:
Այսպիսով, գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից կատարվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտումները և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։
Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության ևկոմունալտնտեսությանբնագավառում կանխարգելումուկասեցնումէինքնակամշինարարությունըևօրենքովսահմանվածկարգովապահովումէդրանցհետևանքներիվերացումը, ընդունումէհամայնքայինսեփականությունհանդիսացողհողամասումինքնակամկառույցիքանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը` առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիյոթհարյուրհիսնապատիկիցհազարհինգհարյուրապատիկիչափով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունըկամայլկառույցը:
Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետկապվածռիսկերը:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
Համաձայն ՀՀ Կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի թիվ 1 ցանկի` ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտներն են` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքները:
Նույն ցանկի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանվում են շինարարության թույլտվություն չպահանջող շենքերում ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքները`
1) հիմքեր`
ա. նկուղային հարկերը շրջափակող արտաքին պարիսպների առանձին քարերի (աղյուսների) փոխում, փոխարինում,
բ. շենքերի նկուղների ներսից` հիմնապատերի առանձին թուլացած քարերի (աղյուսների) ամրացում,
գ. հավաքովի և միաձույլ բետոնե հիմնապատերի անհարթույթների և խոռոչների հարդարում,
դ. երեսապատում և հիմնապատերի նորոգում՝ նկուղային հարկերի ներսի կողմից հարդարում, սվաղում (քարերի վերաշարում՝ ընդհանուր մակերեսի 2 տոկոսից ոչ ավելի)՝ բացառությամբ «ե» պարբերությամբ նախատեսված դեպքերի,
ե. (*) նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար նախատեսված սենքերի (ապաստարանների և (կամ) թաքստոցների) ներսի կողմից հիմնապատերի, միջնորմների նորոգում՝ տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացության առկայությամբ.
2) պատեր և սյուներ`
ա. պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախի միջոցով,
բ. քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում,
գ. երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,
դ. խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում` օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքներն ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով,
ե. քարե ցոկոլների նորոգում,
զ. քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում,
է. կլոր կամ քառանիստ գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում` կանեփաթելի խրձերով,
ը. փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում,
թ. պարիսպների առանձին հատվածների վերականգնում և վերանորոգում.
3) միջնորմներ և ներքին պատեր`
ա. ներքին պատերի և միջնորմների ամրացում, սվաղում, երեսապատում (կերամիկական սալիկներ, պաստառներ և այլն) և ներկում (այդ թվում` դրանց նորոգում, փոխում, փոխարինում),
բ. բոլոր տեսակի միջնորմների կոնստրուկցիաների նորոգում, փոխում, փոխարինում,
գ. միջնորմների վերնամասերում և դրանց պատերի հետ միացման տեղերում նստվածքից առաջացած ճեղքերի փակում,
դ. միջնորմների ապակեպատված հատվածներում ապակիների փոխարինում։
Նույն որոշման 4-րդ հավելվածի 2-րդ ցանկի համաձայն սահմանված են միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները, որոնց համար անհրաժեշտ է շինարարության թույլտվություն, մասնավորապես որոշման 4-րդ հավելվածի 2-րդ ցանկի 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտներն են`300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տները (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցները։
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում եմ, որ Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից իրականացված աշխատանքները չեն կարող դասվել շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկին, քանի որ ներառված չեն վերը նշված թիվ 1 և թիվ 2 ցանկերում, այսինքն դրանք չեն կարող դիտարկվել, որպես ցածր կամ միջին ռիսկայնության աստիճան ունեցող աշխատանքներ և պահանջում են շինարարության թույլտվություն, ուստի՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում, առանց համապատասխան թույլտվության իրականացրված շինարարական աշխատանքները՝ մանսարդայինհարկումառանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքներիկառուցման շինարարական աշխատանքները շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ են:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
Տվյալ պարագայում Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել են շինարարական աշխատանքներ՝ մանսարդայինհարկումառանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացվածբնակելի տարածքների կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք պահանջում են շինարարության թույլտվություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ, 278-րդ․ 279-րդ և 281-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցի թիվ 2/3 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու` մանսարդային հարկում առանձին մուտքեր և միմյանցից պեմզաբետոնե շարվածքի պատերով տարանջատված առանձնացված բնակելի տարածքներ կառուցելու համար 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Արփենիկ Հովհաննեսի Պետրոսյանին, որ սույն որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված արարքը տուգանք նշանակելուց հետո շարունակել կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: