Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 103/25 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը /հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Տերյան փող., թիվ 74 տուն, պետ․ռեգիստրի գրանցման համար 222․160․699243/ 2012-09-07, ՀՎՀՀ 01507028/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 04.09.2025 թվականի թիվ 3603 գրության հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի սեփականություն /կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված/ և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին, Իսի-Լե-Մուլինոյի փող., թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-002-0602-0008 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-002-0602-0008-002/ հարկի գծով 111 624 /հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 91 612 /իննսունմեկ հազար վեց հարյուր տասներկու/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 20 012 /քսան հազար տասներկու/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /2․6866 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0186-0001/ հարկի գծով 279 120 /երկու հարյուր յոթանասունինը հազար հարյուր քսան/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 220 880 /երկու հարյուր քսան հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 58 240 /հիսունութ հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /22․122 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0184-0001/ հարկի գծով 3 381 431 /երեք միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 2 675 877 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 705 554 /յոթ հարյուր հինգ հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
4) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /16․5984 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0182-0001/ հարկի գծով 1 724 456 /մեկ միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 1 364 639 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 359 817 /երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
5) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /8․5165 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0186-0002/ հարկի գծով 884 803 /ութ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր երեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 700 184 /յոթ հարյուր հազար հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 184 619 /հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
6) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /4․0399 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0187-00021/ հարկի գծով 419 718 /չորս հարյուր տասնինը հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 332 142 /երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 87 576 /ութսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
7) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /8․712 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0183-0005/ հարկի գծով 1 221 684 /մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 966 772 /ինը հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ 2021թ․-ի, 2022թ․-ի, 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 254 912 /երկու հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր տասներկու/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
8) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /3․8195 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0012 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0012-004/ հարկի գծով 2 426 202 /երկու միլիոն չորս հարյուր քսանվեց հազար երկու հարյուր երկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 2 000 409 /երկու միլիոն չորս հարյուր ինը/ ՀՀ դրամ 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 425 793 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
9) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /1․763 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0100-0021 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0100-0021-001/ հարկի գծով 460 004 /չորս հարյուր վաթսուն հազար չորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 379 342 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 80 662 /ութսուն հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
10) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /0․29 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0008 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0008-003/ հարկի գծով 76 166 /յոթանասունվեց հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 62 809 /վաթսուներկու հազար ութ հարյուր ինը/ ՀՀ դրամ 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 13 357 /տասներեք հազար երեք հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
11) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /0․399 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0048-0010 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0048-0010-001/ հարկի գծով 78 154 /յոթանասունութ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 64 457 /վաթսունչորս հազար չորս հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ 2023թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ․-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ․-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 13 697 /տասներեք հազար վեց հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վաղարշապատի համայնքապետարանը 12․09․2025 թվականին ստացվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի ներկայացուցչի գրությունը, որով վերջինս խնդրել է կարճել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի դեմ հարուցված վարչական վարույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը ամբողջովին ազատված է հարկերից, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում «Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 18-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի 1-ին հոդվածը։
Համայնքապետարանի կողմից ուսումնասիրվել է ներկայացված դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պարշտոնակատարի 16․09․2025 թվականի թիվ 3772 գրությմաբ ներկայացվել է պատասխան, որով հայտնվել է, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը ազատված չէ տեղական հարկերը վճարելու պարտականությունից, սակայն ՀՀ կառավարության 20 հուլիսի 2017 թվականի N 872-Ն որոշմամբ սահմանված ցանկի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունը («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ) ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկում և կարող է ազատվել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով։
Հիմք ընդունելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ անհրաժեշտ է պարզել 04․09․2025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթում ներառված հողամասերը արդյոք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով օգտագործվող հողեր, անհրաժեշտություն է առաջացել հարցմամբ դիմել համապատասխան կառույցներին։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ վարչական վարույթի համար սահմանված ժակետը համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ 30 օր է, սակայն սահմանված ժամկետում վարչական մարմինը չի հասցնի կատարել պահանջվող հարցումները, ղեկավարվելով նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի դրույթներով գտնում եմ, որ անհրաժեշտ է վարչական վարույթի ժամկետը երկարաձգել։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի՝
«1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:
3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:
Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին»:
Համաձայն նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի՝ «․․․վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը»։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «․․․ սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով»:
Հիմքը ընդունելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը պարտավոր է ապահովել վարչական վարույթի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 47-րդ, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Երկարաձգել 04․09․2025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթի ժամկետը 30 օր ժամկետով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: