Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննելով Վաղարշապատ համայնքի  Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցված գրասենյակային տարածքը և ավտոտնակը  քանդելու և հողամասն ազատելու վերաբերյալ հարցը, պարզեց որ.

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «ա» կետի՝ Վաղարշապատ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը հիմք ընդունելով 22.08.2025 թվականի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի թիվ 55-1176 գրությունը կատարել է գրությամբ նշված տարածքի տեղազննություն:

Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 15.09.2025թ-ի տեղազննության արձանագրության համաձայն Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի, թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցվել է գրասենյակային տարածք և ավտոտնակ:

 Հիմք ընդունելով վերոգրյալը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վաղարշապատի համայնքապետարանում 15.09.2025 թվականին հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումները:

Գործի համար նշանակութուն ունեցող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռքբերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝

1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի,  թիվ 5/1 հասցեին կից, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ գրասենյակային տարածք և ավտոտնակ, իսկ դրանցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի գրանցված որևէ իրավունք:

2. Վերոնշյալ  ինքնակամ շինություններով ծանրաբեռնված է Վաղարշապատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ կառուցված  կառույցներից։

3. Առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերը նշված հասցեին կից կառույցները կառուցվել են ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» 298-րդ, 541-րդ, 542-րդ և 544-րդ կետերի և ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» 150-րդ, 151-րդ և 152-րդ կետերի պահանջների Հայաստանի Հանրապետության շինարարական մի շարք նորմերի խախտումներով:

4 Նշված ինքնակամ կառույցները փաստացի կառուցվել են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  /հիմք՝ 16062024 թվականինտրվածանշարժգույքինկատմամբիրավունքներիպետականգրանցմանվկայականթիվ 16062024-04-0105/ գույքին կից և խոչընդոտում են սեփականատիրոջ մուտքը և ելքը դեպի իր գույք։

5. Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 15.09.2025 թվականին կազմված տեղազննությունը:

6. 15.09.2025 թվականին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

7. Հողամասի իրավիճակային հատակագիծը:

8. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի թիվ 55-1176 գրությունը և կից ներկայացված Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 20112024 թվականիթիվ 32542407 փորձագիտականեզրակացությունը:

Այսպես, հիմք ընդունելով վերոգրյալը կարելի է ապացուցված համարել, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ գրասենյակային տարածք և ավտոտնակ:

Ավելին, նշված ինքնակամ կառույցները խորչընդոտում են Վաղարշապատ համայնքի  Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  գույք մուտք և ելք գործելուն, կառուցված են  ՀՀՇՆ 30-01-2023 298-րդ, 541-րդ, 542-րդ և 544-րդ կետերի և ՀՀՇՆ 21-01-2014 150-րդ, 151-րդ և 152-րդ կետերի պահանջների խախտմամբ։ Ինքնակամ կառույցների և Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեում գտնվող գույքի միջև առկա է 1,5-2,0մ հեռավորություն ինչը չի համապատասխանում ՀՀՇՆ 30-01-2023 298-րդ կետով սահմանված նվազագույն՝ 4,5 մ լայնությամբ տրասպորտային անցակետին։

Այսպիսով, ակնհայտ է, որ Վաղարշապատ համայնքի  Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունները կառուցվել են առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան  շինարարական թույլտվության, խոչընդոտում են սեփականատերերի մուտքը և ելքը դեպի իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք, իսկ միայն այն փաստը, որ նշված կառույցները կառուցված են համայնքային սեփականությունը հանդիսացող այդ նպատակի համար չհատկացված հողամասում, առանց համապատասխան թույլտվության և քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրենքի ուժով իրավունք է տալիս դրանց քանդման /ապամոնտաժման/ մասին ակտ կայացնելու համար:

Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը /անշարժգույքը/ փոխանցվել է համայնքին և հանդիսանում է համայնքային սեփականություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող  իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունըկամայլկառույցը:

Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետկապվածռիսկերը:

 Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:

Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: 

 Ուրիշիհողամասումինքնակամկառույցիրականացրածանձըպարտավորէհատուցելհողամասիսեփականատիրոջըհասցրածվնասը, ներառյալ՝ինքնակամկառույցիքանդման (ապամոնտաժման) ևհողամասինախկինվիճակիվերականգնմանծախսերը:

 Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

 ՀՀկառավարության 18 մայիսի 2006 թվականի«Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝

ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք.

գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:

Նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 188-րդ հոդվածի 1-3 մասերի, 274-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի, 116-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Չօրինականացնել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունները՝ գրասենյակային տարածքը և ավտոտնակը:

2. Քանդել /ապամոնտաժել/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մ Մաշտոց փողոցի թիվ 2 փակուղի, թիվ 5/1 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունները՝ գրասենյակային տարածքը և ավտոտնակը և ազատել հողամասը:

3.  Հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին՝  աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների օժանդակությամբ իրականացնելու սույն որոշման 2-րդ կետով սահմանված քանդման /ապամոնտաժման/   աշխատանքները:

4. Առաջարկել ՀՀ ոստիկանության ՀՈԳՎ  Վաղարշապատի բաժնի պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Վաղարշապատի համայնքապետարանի կողմից քանդման /ապամոնտաժման/  աշխատանքները կատարելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վաղարշապատ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
(4.55 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner