Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 13/25 վարչական գործը՝ Սարգիս Հովսեփի Ավագյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 2Ե հասցեում՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց համապատասխան թույլտվության՝ ոչ հիմնական շինություններ ինքնակամ տեղադրելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ
Սարգիս Հովսեփի Ավագյանը (հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք․ Էջմիածին, Սբ․ Գր․ Լուսավորչի փող․, 4 շենք, թիվ 48բն․, ն/ք՝ _____________, տրված ________թ․, _____-ի կողմից) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 2Ե հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան թույլտվության ինքնակամ տեղադրել է ոչ հիմնական շինություններ, ինչի կապակցությամբ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Սարգիս Հովսեփի Ավագյանի և վերջինիս լիազորված անձ Անի Բենիկի Մկրտչյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 1 շենքի բնակիչների կողմից 16.09.2025թ․ ներկայացված դիմում-բողոքը։
2.Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 18․09.2025 թվականին կազմված թիվ 11 արձանագրությունը և տեղազննությունը:
3․Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
4․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:
5.Հանձնաժողովի թիվ 12/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 02.10.2025թ. թիվ 1 և 10.10.2025թ. թիվ 2 արձանագրությունները:
6.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 13.10.2025 թվականին կազմված տեղազննությունը և տեղազննության վայրի լուսանկարները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սարգիս Հովսեփի Ավագյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 2Ե հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց համապատասխան թույլտվության ինքնակամ տեղադրել է ոչ հիմնական շինություններ, ինչի առնչությամբ Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ 18.09.2025 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 11 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 2-ին հրավիրվել է լսում։ Սարգիս Հովսեփի Ավագյանը նշված նիստին ներկայացել է ներկայացուցչի՝ Անի Բենիկի Մկրտչյանի (լիազորագիր տրված 09․09․2025 թ․, փաստաբանական արտոնագիր թիվ 2226) հետ։
Ներկայանալով նիստին՝ Սարգիս Հովսեփի Ավագյանի ներկայացուցիչը բանավոր հայտնել է, որ տաղավարները /ոչ հիմնական շինությունները/ պարզապես բերվել են և դրվել են այդ վայրում, դրանք վարձակալությամբ տրվում են այլ անձանց և գտնում է, որ այդ շինությունների տեղադրման համար որևէ թույլտվություն չի պահանջվում, նաև գրավոր կերպով խնդրել է հետաձգել վարչական վարույթի լսումները և նշանակել մեկ այլ հերթի։
Հիմք ընդունելով վերոգրյալը մասնակիցներին պարզաբանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 105-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանվում են ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը, համաձայն որի սահմանվում է, որ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին․․․։ Ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:
Ելնելով վերոգրյալից վարույթի մասնակիցներին ներկայացվեց, որ Սարգիս Հովսեփի Ավագյանի կողմից տեղադրված շինությունները համարվում են ոչ հիմնական և վերջիններիս տեղադրման համար անհարժեշտ է օրենքով սահմանված կարգով ստանալ թույլտվություն։
Մասնակիցների գրավոր խնդրանքից ելնելով վարչական վարույթի լսումները հետաձգվեցին և նշանակվեցին 10 հոկտեմբերի 2025 թվականին ժամը 12։00-ին։
Այլ հերթի նշանակված լսումներին ներկայանալով Սարգիս Հովսեփի Ավագյանը և վերջինիս ներկայացուցիչ Անի Բենիկի Մկրտչյանը հայտարարեցին, որ առկա շինությունները տարածքից դուրս կբերվեն և հիմք ընդունելով այն, որ վերացվում են իրավախախտման հետևանքները խնդրեցին դա դիտարկել որպես մեղմացնող հանգամանք։
Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 13.10.2025 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն: Համաձայն 13.10.2025 թվականին կազմված իրավախախտման վայրի տեղազննության` Սարգիս Հովսեփի Ավագյանի կողմից վերացվել են իրավախախտման հետևանքները և տարածքը բերվել է նախկին տեսքի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, իրավախախտման վնասակար հետևանքները վերացնելը, այդ թվում պատճառած հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով 13․10.2025թ.-ին տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 105-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդ թվում` մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները, շարժական կացարաններն ու ավտոտնակները, շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները, հեռախոսային խցերը, խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները, շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները, հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները, ոչ հիմնական բնույթի այլ շինություններ:
Նույն կարգի 10-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը:
Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը...:
Տվյալ պարագայում Սարգիս Հովսեփի Ավագյանը վերացրել է իրավախախտման հետևանքները, հեռացրել է ոչ հիմնական շինությունները, տարածքը բերել է նախկին տեսքի, ուստի տվյալ իրավախախտման մասով որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, Սարգիս Հովսեփի Ավագյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված գործողությունները:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, Սարգիս Հովսեփի Ավագյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Սարգիս Հովսեփի Ավագյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: