Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 16/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցիթիվ 31/1 հասցեում «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-Ի կողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելուհամար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ
«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն(գրանցման հասցե՝ Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Կոմիտաս փող., թիվ 41 տուն, պետ.գրանցման համար՝ 80․110․1050902 /2018-12-21, ՀՎՀՀ 03548725) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցիթիվ 31/1 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առանց թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 01.10.2025թ. կազմված թիվ ՄՄ-3 և թիվ ՄՄ-4 արձանագրությունների հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամանակի մասին «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են եղել, սակայն չեն ներկայացել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. Վաղարշապատի համայնքապետարանիեկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01.10.2025թ. կազմված թիվ ՄՄ-3 և թիվ ՄՄ- 4արձանագրությունները:
2. Հանձնաժողովի 15.10.2025թ. և 20.10.2025 թ. թիվ 16/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-նՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցիթիվ 31/1 հասցեում իրականացրել է առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրվելէ լսում, որըհետաձգվելէ«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմիցպատշաճ ծանուցված չլինելու պատճառով:
Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:
«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար։
Տվյալ դեպքում` «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 31/1 հասցեում իրականացրել է առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակելտուգանք՝առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար՝ 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Նախազգուշացնել «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին, որ սույն որոշմամբ վարչականտույժինշանակմանօրվանիցհետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` մեկտարվաընթացքում, կրկինկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: