Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի N 32-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 110-Ն որոշումները և «ԲԵՍԹ ՎԵՅ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N 6665).
1. «ԲԵՍԹ ՎԵՅ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հոկտեմբերի 02-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ծաղկունքի խճղ. 6/1 հասցեում բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն (Թույլտվություն N 326 կցվում է):
2.Ընդունել ի գիտություն, որ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։