Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 28
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 օգոստոսի 2025 թվականի N 28

Հանրային քննարկման հրավեր․ Վաղարշապատ համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 24-ի թիվ 114-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի  «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար զեղչի արտոնություն սահմանելու, արտոնություններ կիրառելու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու վերաբերյալ՝  Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում (ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց 0), օգոստոսի 15-ին՝ ժամը  11։00-ին, տեղի կունենա հանրային քննարկում։ 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


Գրանցման ամսաթիվ31/07/2025 12:43

Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner