Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 994-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2025 թվականի N 994-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով  և հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ համայնքում ավագանիների համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 12-ի  N ՄՈ/789-Ա որոշումը.

 

  ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1Վաղարշապատ համայնքի տարածքում՝  թիվ 14 ընտրատարածքում, կազմավորել թվով 25 ընտրական տեղամասեր՝ ըստ գտնվելու վայրի հերթական հաջորդականության և համարակալման՝ սահմանելով համապատասխան տեղամասային կենտրոններ՝ համաձայն հավելվածի։

2 Սույն որոշումն ուղարկել թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով,  ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ և կազմավորված ընտրական տեղամասերի տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին ։

    3. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(616.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner