Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2025 թ.

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՐԻԱՄ ԲԱԼՅԱՆ ՄԽԻԹԱՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 17/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՍպանդարյան փողոցի թիվ 12 հասցեում «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելուվերաբերյալ, պարզեց, որ

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ /պետ.գրանցման համար՝ 99.1435149,2025-01-27, ՀՎՀՀ 49882251,հասցե՝ք.Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց,թիվ 85ա շենք, թիվ 2 բն., անձնագիր` AX0524771/ կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՏիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեում կատարվել էՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 01.10.2025թվականին կազմված թիվ ՄՀ-1 արձանագրության հիման վրա, 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի մասին «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրմանբաժնի կողմից 01.10.2025թվականին կազմված թիվ ՄՀ-1 արձանագրությունը և լուսանկարը:

2.Հանձնաժողովի թիվ 17/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 15.10.2025թ. թիվ 1 և 20․10․2025թ․ թիվ 2 արձանագրությունները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՏիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեումառանց համապատասխան թույլտվության իրականացրել է ջրի, այդ թվում` հանքային ջրերի, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուր:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ծանուցումը չստանալու պատճառով:

Հիմք ընդունելով այն փաստը, որ «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ, այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ հրավիրված լսման ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված  վարչական վարույթով իրականացվող նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`  առաջացնումէտուգանքինշանակում` սահմանվածնվազագույնաշխատավարձիհիսնապատիկիցմինչևյոթանասունապատիկիչափով՝առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանականանձանցևանհատձեռնարկատերերինհամայնքիվարչականտարածքում «Առևտրիևծառայություններիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքովսահմանված՝բացօթյաառևտրիկազմակերպմանթույլտվությանհամար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Այսինքն`«Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիՏիգրան Մեծի /նախկին՝ Սպանդարյան/ փողոցի թիվ 12 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառևտուր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբնշանակելտուգանք՝առանց թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելու համար՝50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով՝առանցառևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավման:

2. Նախազգուշացնել «Մարիամ Բալյան Մխիթարի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner