Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1036-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2025 թվականի N 1036-Ա

ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 103/25 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը /հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Տերյան փող., թիվ 74 տուն, պետռեգիստրի գրանցման համար 222160699243/ 2012-09-07, ՀՎՀՀ 01507028/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով  սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 04.09.2025 թվականի թիվ 3603 գրության հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:  

Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի սեփականություն /կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված/ և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել  անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`

1)   Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին, Իսի-Լե-Մուլինոյի փող., թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-002-0602-0008 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-002-0602-0008-002/ հարկի գծով 111 624 /հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ  հարկային պարտավորություն, որից 91 612 /իննսունմեկ հազար վեց հարյուր տասներկու/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 20 012 /քսան հազար տասներկու/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար: 

2)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /26866 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0186-0001/ հարկի գծով 279 120 /երկու հարյուր յոթանասունինը հազար հարյուր քսան/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  220 880 /երկու հարյուր քսան հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 58 240 /հիսունութ հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

3)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /22122 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0184-0001/ հարկի գծով 3 381 431 /երեք միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  2 675 877 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 705 554 /յոթ հարյուր հինգ հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

4)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /165984 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0182-0001/ հարկի գծով 1 724 456 /մեկ միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  1 364 639 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 359 817 /երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

5)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /85165 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0186-0002/ հարկի գծով 884 803 /ութ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր երեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  700 184 /յոթ հարյուր հազար հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 184 619 /հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

6)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /40399 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0187-00021/ հարկի գծով 419  718 /չորս հարյուր տասնինը հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  332 142 /երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 87 576 /ութսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

7)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /8712 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0183-0005/ հարկի գծով 1 221 684 /մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 966 772 /ինը հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ 2021թ-ի, 2022թ-ի, 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 254 912 /երկու հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր տասներկու/ ՀՀ դրամ 2021-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

8)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /38195 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0012 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0012-004/ հարկի գծով 2 426 202 /երկու միլիոն չորս հարյուր քսանվեց հազար երկու հարյուր երկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  2 000 409 /երկու միլիոն չորս հարյուր ինը/ ՀՀ դրամ 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 425 793 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

9)  Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /1763 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0100-0021 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0100-0021-001/ հարկի գծով 460 004 /չորս հարյուր վաթսուն հազար չորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից  379 342 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ  2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 80 662 /ութսուն հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

10)                Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /029 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0008 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0066-0008-003/ հարկի գծով 76 166 /յոթանասունվեց հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 62 809 /վաթսուներկու հազար ութ հարյուր ինը/ ՀՀ դրամ 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 13 357 /տասներեք հազար երեք հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

11) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի /0399 հա մակերեսով, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 04-081-0048-0010 և շինության կադաստրային ծածկագիր՝ 04-081-0048-0010-001/ հարկի գծով 78 154 /յոթանասունութ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 64 457 /վաթսունչորս հազար չորս հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ 2023թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների, 2024թ-ի 1-ին և 2-րդ կիսամյակների և 2025թ-ի 1-ին կիսամյակի համար ապառքի գումար և 13 697 /տասներեք հազար վեց հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2023-2025թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

Վաղարշապատի համայնքապետարանը 12․09․2025 թվականին ստացվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի ներկայացուցչի գրությունը, որով վերջինս խնդրել է կարճել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի դեմ հարուցված վարչական վարույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը ամբողջովին ազատված է հարկերից, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում «Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի մայիսի 18-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի 1-ին հոդվածը։

Համայնքապետարանի կողմից ուսումնասիրվել է ներկայացված դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պարշտոնակատարի 16092025 թվականի թիվ 3772 գրությմաբ ներկայացվել է պատասխան, որով հայտնվել է, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամը ազատված չէ տեղական հարկերը վճարելու պարտականությունից, սակայն ՀՀ կառավարության 20 հուլիսի 2017 թվականի N 872-Ն որոշմամբ սահմանված ցանկի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունը («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ) ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկում և կարող է ազատվել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով։

Հիմք ընդունելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ անհրաժեշտ է պարզել 04092025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթում ներառված հողամասերը արդյոք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով օգտագործվող հողեր, անհրաժեշտություն է առաջացել հարցմամբ դիմել համապատասխան կառույցներին։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ վարչական վարույթի համար սահմանված ժակետը համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ 30 օր է, սակայն սահմանված ժամկետում վարչական մարմինը չի հասցնի կատարել պահանջվող հարցումները, ղեկավարվելով նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի դրույթներով գտնում եմ, որ անհրաժեշտ է վարչական վարույթի ժամկետը երկարաձգել։

 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի՝

«1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին»:

Համաձայն նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի՝ «․․․վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «․․․ սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով»:

Հիմքը ընդունելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը պարտավոր է ապահովել վարչական վարույթի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, հիմք ընդունելով վերոգրյալը   և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 47-րդ, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Երկարաձգել 04092025 թվականին հարուցված թիվ 103/25 վարչական վարույթի  ժամկետը 30 օր ժամկետով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի  տեղեկագրում հրապարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner