Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 135/24 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Արտակ Նորայրի Մելքոնյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Արարատյան փող․, թիվ 40/2 տուն, անձնագիր՝ -----------------/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից /vector+ ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 12.03.2024 թվականի թիվ 1218 գրության հիման վրա, 2024 թվականի մարտի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արտակ Նորայրի Մելքոնյանը պատշաճ ծանուցվել են /հիմք 12.03.2024. թիվ 1218, փոստային ծանուցագիր՝ ALO121031951AM / վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արտակ Նորայրի Մելքոնյանի կողմից ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Արտակ Նորայրի Մելքոնյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել գույքահարկ, հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղ. նշանակության 0.51 հա մակերեսով հողատարածքի համար հողի հարկի գծով 95 927 /իննսունհինգ հազար ինը հարյուր քսանյոթ / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 68 545 /վաթսունութ հազար հինգ հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքի գումար և 27 382 /քսանյոթ հազար երեք հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ 2016-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողիհարկիմասին» ՀՀօրենքի 1-ինհոդվածի` հողիհարկվճարողներենհանդիսանումհողիսեփականատերերը, պետականսեփականությունհանդիսացողհողիմշտականօգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողիհարկիմասին» ՀՀօրենքի 16-րդհոդվածի` հողիհարկիգումարըհամայնքիվարչականսահմաններումգտնվողհողամասերիհամարվճարվումէհարկվողօբյեկտիգտնվելուվայրիհամայնքիբյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-րդ-227-րդ, 236-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արտակ Նորայրի Մելքոնյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 95 927 /իննսունհինգ հազար ինը հարյուր քսանյոթ / ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: