Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի16-րդ հոդվածի, 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետիպահանջներով, հիմք ընդունելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (ԵՆԿ ՀԿ) նախագահ՝ Արթուր Նաջարյանի դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի «Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» թիվ 116-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման 1-ին կետի «(2022-2026 թթ.)» բառերը փոխել «(2026-2036 թթ.)» բառերով,
2) Որոշման 1-ին կետի «749 933 /յոթ հարյուր քառասունինը հազար ինը հարյուր երեսուներեք/» բառերը փոխել «984 467 /ինը հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր վաթսունյոթ/» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին:
|