Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N –Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի,  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 16-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը, Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի 87-Լ որոշումը, համաձայն որի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանափոխվել է Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև հիմք ընդունելով Էջմիածնի համայնքապետարանի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև 12.01.2021թ. /սեղանամատյան 133/ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի 4.2-րդ կետը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (ԵՆԿ ՀԿ) նախագահ՝ Արթուր Նաջարյանի  դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ  համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև 12.01.2021թ. /սեղանամատյան 133/ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը և կնքել վերոնշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

2. Պայմանագրի մյուս կետերը թողնել անփոփոխ։

3. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner