«ԱզգաՍԵՐունդ»-ը Վաղարշապատի Երիտասարդական միության կողմից նախաձեռնած հանդիպումների և ուսուցողական միջոցառումների շարք է՝ միտված ազգային ինքնության և արժեքների պահպանմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը։ «ԱզգաՍԵՐունդ» խորագրով միջոցառումներից առաջինը կայացել է 2024 թվականի հուլիսի 10-ին՝ Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Ազգապահպանման և ազգային արժեքներին նվիրված միջոցառման շրջանակում համայնքի և հարակից բնակավայրերի երտասարդներին հյուրընկալվել են պատմաբան Միքայել Մալխասյանը, գրող Ռուբեն Եսայանը, ազգային պարերի պարուսույց, «Կարին» ազգագրական պարային խմբի անդամ Անի Կորկոտյանը և «Հզոր Միտք» ՀԿ-ի հիմնադիր Մհեր Մկրտչյանը, ովքեր խոսել են իրենց ոլորտներում ծավալած գործունեության մասին, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին: Միջոցառման շրջանակում կայացել է նաև Վաղարշապատի երիտասարդական միության բենդի առաջին բեմելը:Օրը եզրափակվել է համայնքապետարանի հարակից այգում՝ ազգագրական պարերի ուսուցմամբ՝ «Կարին» խմբի սաների մասնակցությամբ։
Արի՛ մեր պարը պարենք. ազգային ոգու հզոր պահեր Վաղարշապատում․Այս նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվում Վաղարշապատի Երիտասարդական Միության կողմից, նպատակ ունի վերագտնել ու վերարժևորել մեր ազգային պարերը՝ փոխանցելով դրանք նոր սերունդներին։
Գաղափարը պարզ է, բայց ուժեղ՝ հավաքվում են տարբեր տարիքի մարդիկ ու միասին սովորում ու պարում մեր ազգային պարերը՝ փոխանցելով մաքուր էներգիա, ազգային ոգի, ժպիտներ, առաջացնելով ցանկություն՝ կրկին կապվել արմատներին։
Facebook
Location on Google Maps
YouTube