«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի ﬔթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող երիտասարդական կենտրոն է, որը ներդրվել է 2022թ․-ին Վաղարշապատ համայնքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Վաղարշապատի համայնքապետարանի և Յունիսեֆի աջակցությամբ:
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Վաղարշապատ համայնքում 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են:
Կենտրոնը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։Հասցե՝ Լեոնիդ Ազգալդյան 7Հեռ․՝ 094 069197
Համակարգող՝ Նռանի Մեխակյան
Դիտեք էջը Ֆեյսբուքում՝https://www.facebook.com/EjmiatsinYouthHouse?locale=ru_RU
«Պատանի առաջնորդների դպրոց»-ը Էջմիածին քաղաքում հիմնադրվել է 2022թ․ հունիսին` «ԴիասպորԱրմ» ՀԿ-ի կողմից։ Այն կազմակերպում է առաջնորդության զարգացման վեցամսյա դասընթացներ Արմավիրի մարզի 14 տարեկան և բարձր պատանիների համար՝ նպատակ ունենալով՝
«ԴիասպորԱրմ»-ի գործունեությունը համահայկական է․ այն զբաղվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների եւ տարբեր ոլորտների հայ մասնագետների տվյալների հավաքագրմամբ, ինչպես նաև կամրջող օղակ է հանդիսանում նմանատիպ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների միջև՝ նպաստելով ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը։
Կազմակերպության աշխատանքը կենտրոնացած է հատկապես համայնքային և կրթական ոլորտների վրա։
Հասցե՝ Սբ․ Մ․ Մաշտոց 14/82 Հեռ․՝ 033 565989
Ղեկավար՝ Անի ՀովհաննիսյանԴիտեք էջը Ֆեյսբուքում՝https://www.facebook.com/Young.Leaders.Echmiatsin?locale=ru_RU
Վաղարշապատի երիտասարդական միությունը համախմբում է համայնքի 16-26 տարեկան ակտիվ երիտասարդներին։ Միությունը հիմնվել է համայնքի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ՏԻՄ-ի համար լսելի դարձնելու երիտասարդների խնդիրները, լսելու նրանց առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև՝ նպաստել իրավագիտակից քաղաքացիների ձևավորմանը։
Երիտասարդական միությունը սեփական նախաձեռնությամբ կազամակերպում է կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, մասնակցում երիտասարադական տարբեր ծրագրերի, կատարում կամավորական աշխատանք, կազմակերպում հանդիպում-քննարկումներ։
Համակարգող՝ Կարինե Արսենյան
Դիտեք էջը Ֆեյսբուքում՝https://www.facebook.com/VagharshapatYouth?locale=ru_RU
Facebook
Location on Google Maps
YouTube