|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1495Ա |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 7 «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 7 «Զվարթնոց» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ ՀՈԱԿ) առկա է տնօրենի թափուր պաշտոն, իսկ դրա համալրումը անհրաժեշտ է ՀՈԱԿ-ի լիարժեք աշխատանքային գործունեության համար
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2024թ-ի հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-ին Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 7 «Զվարթնոց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2. Ապահովել անցկացվող մրցույթի հայտարարության հրապարակումը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ինչպես նաև Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և փակցնել համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում:
3. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման անմիջական պատասխանատու նշանակել աշխատակազմի քարտուղարին:
4. Սույն որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել ՀՀ Արմավիրի մարզպետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմերին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|