Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՈՂԻ ՎԱՐՁԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի  16-րդ հոդվածի 1-ին մասովև հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 13-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`  

Համայնքի  ավագանին                                     

ՈՐՈՇՈՒՄ  Է

1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատակիցների համար համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (սպորտի դպրոցի) ծառայություններից օգտվողների համար /լող/՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի /լողի վարձի/ գծով սահմանել հետևյալ արտոնությունները.

1)1 օրվա, 1 պարապմունք 1000 /մեկ հազար / ՀՀ դրամ,

2) 1 ամսվա, 12 պարապմունք 9000 /ինը հազար/ ՀՀ դրամ,

3) 3 ամսվա, 36 պարապմունք     25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,

4) 6 ամսվա, 72 պարապմունք      47500 /քառասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,

5)12 ամսվա,  144 պարապմունք   90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ,

6) Անհատական  պարապմունքների  համար /2-ից 3 մարդ/

1 ամիս՝ 12 պարապմունք 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ,

7) Առողջական    խնդիրներ    ունեցող    մեծահասակների  խմբային  պարապմունքների համար

1 ամիս՝ 12 պարապմունք 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին մասով սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատակիցները՝ աշխատանքի վայրից ներկայացրած աշխատանքի մասին տեղեկանքի հիման վրա:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner