Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1507Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 1507Ա

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 68/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում ապօրինի՝առանց իրավահաստատող փաստաթղթերի Հակոբ Սաղաթելի Ղազարյանիկողմից արտաքին գովազդային վահանակ տեղադրելու մասին, պարզեց.

Հակոբ Սաղաթելի Ղազարյանը (հասցե՝ Արաքս համայնք, գ. Հայկաշեն, թիվ 3 փողոց, թիվ 3 տուն, ն/ք 005686332, տրված 09.11.2017թ. 001-ի կողմից) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային վահանակ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականություն, ինչի կապակցությամբ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Հակոբ Սաղաթելի Ղազարյանը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ ծանուցվել է /հիմք 29.08.2024 թվականի թիվ 4378 գրություն և փոստային ծանուցագիր՝ ALO124200376AM/:  Վերջինիս առաջարկվել է այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ ձեռնարկել գովազդային վահանակների տեղեդրման թույլտվության ստացման ուղղությամբ:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հակոբ Սաղաթելի Ղազարյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·       Համայնքի ղեկավարի 29.08.2024թ.-ի թիվ 4378 գրությունը:

·      Արտաքին գովազդի տեղադրման լուսանկարահանման փաստաթղութը:

     «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հակոբ Սաղաթելի Ղազարյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում ապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային վահանակներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը:  

Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները:

Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանվել է Վաղարշապատ  համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները` այսուհետ Կարգ:

Մասնավորապես` Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի համաձայն` սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

Նույն Կարգի 3-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակներների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:

 «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է մի շարք հասկացություններ, համաձայն որի`

գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:

գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակներների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:

Սույն գործի փաստերի համաձայն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում Հակոբ Սաղաթելի Ղազարյանի կողմից տեղադրված է վահանակ, որը համաձայն գործում առկա լուսանկարի` պարունակում է «WILDBERRIES» գրառումը:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում առկա գովազդային վահանակների բովանդակությունից պարզ է դառնում, որ Հակոբ Սաղաթելի Ղազարյանի կողմից տեղադրված գովազդային վահանակներում առկա նշումները գովազդ են, քանի որ պարունակում են իրավաբանական անձի, ապրանքի, գաղափարների կամ նախաձեռնության մասին տեղեկատվություններ, որը նախատեսված է անորոշ թվով անձնաց շրջանակում տարածումն ապահովելու  համար և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը  տվյալ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Այսպիսով, գտնում եմ, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեումՀակոբ Սաղաթելի Ղազարյանի կողմից տեղադրված վահանակները ակնհայտ գովազդ է:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:

...Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներներից դուրս հայտարարությունների տեղադրումը:

 «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն`համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի  7-րդ կետի համաձայն` բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

Իսկ Կարգի 11-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:

Վաղարշապատ համայնքի ավագանու 27.12.2023 թվականի «Վաղարշապատ  համայնքում  տեղական  տուրքերի  և  վճարների 2024 թվականի դրույքաչափերը  և արտոնությունները սահմանելու մասին» թիվ 104-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել է տեղական տուրքի հետևյալ դրույքաչափը` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ այլ արտաքին գովազդի համար`  հազար հինգ հարյուր դրամ:

Այսպես, վերոգրյալից հետևում է, որ Հակոբ Սաղաթելի Ղազարյանի կողմից գովազդային վահանակներ տեղադրելու համար «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանված կարգով վերջինս պետք է դիմեր համայնքի ղեկավարին այն համապատասխանեցնելու և տեղադրման թույլտվություն ստանալու համար, որի համար օրենքով սահմանված կարգով պետք է նաև վճարեր համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի գրությամբ  Հակոբ Սաղաթելի Ղազարյանը 29.08.2024թ.-ի թիվ 4378 գրությամբ առաջարկվել է ՀՀ օրենքներով և համայնքի ավագանու որոշոմամբ սահմանված կարգով դիմել Վաղարշապատի համայնքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, որիը սակայն մնացել է անպատասխան:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանը, որ Հակոբ Սաղաթելի Ղազարյանը սույն տարվա ընթացքում չի դիմել արտաքին գովազդ տեղադրելու համար և չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, գտնում եմ, որ Հակոբ Սաղաթելի Ղազարյանի կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում տեղադրված գովազդային վահանակը ապօրինի է, ուստի այն ենթակա է ապամոնտաժման:

Հաշվի առնելով վերոգրյալըև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվաներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 27.12.2023թ.-ի թիվ 104-Ն որոշումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 73/73 հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակը:

2. Ապամոնտաժման աշխատանքները հանձնարարել համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ին:

3.Գովազդի (գովազդային վահանակների) ապամոնտաժման համար կատարված աշխատանքների դիմաց համապատասխան փոխհատուցումը /ներկայացված հաշվարկի հիման վրա/ օրենքով սահմանված կարգով ստանալ գովազդատուից (գովազդակրից):

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner