Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներիպահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաք, Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Ավետիս Սամվելի Մանուկյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Էջմիածինհամայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածին քաղաքի ավագանու 2021 թվականի հոլիսի 19-ի «Հողամասինպատակայիննշանակությունըփոխելումասին» թիվ 92 որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «ՀամաձայնությունտալԷջմիածին քաղաք, Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Ավետիս Սամվելի Մանուկյանին սեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 1464026, տրված 17.06.2005թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, «Զվարթնոց» ԳԿՏ-ում գտնվող 04-002-0324-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող նպատակային նշանակության 0,45 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի`» բառերից հետո «անասնաշենք, պարիսպ և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով» բառերը փոփոխել «ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: