Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 914Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2023 թվականի N 914Ա

ՆՎԵՐ ՍՈՒՐԵՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 14/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին Նվեր  Սուրենի  Եղիազարյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

Նվեր  Սուրենի  Եղիազարյանի (հասցե՝ Արագածոտն,  ք.Աշտարակ, Կարբի 4 փող., թիվ 1 նրբ., թիվ 1 փկղ. 1 տուն,  անձնագիր՝------, տրված ------------ին, ------ի կողմից), կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա. Ոսկանյանի 17.04.2023 թվականի թիվ 46-4/27-2649 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 26.04.2023թ./ հիման վրա 2023 թվականի ապրիլի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:Վաղարշապատի համայնքապետարանը,հրավիրել և անցկացրել է լսում Նվեր  Սուրենի  Եղիազարյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·       ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ Ա.Ոսկանյանի 17.04.2023 թվականի թիվ 46-4/27-2649  գրությունը և կից նյութերը:

·       Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության տեսուչի կողմից05.05.2023 թվականին կազմված զեկուցագիրը և լուսանկարները:

·       Հանձնաժողովի 12.05.2023թ. թիվ 14/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Նվեր  Սուրենի  Եղիազարյանի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի մայիսի 12-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Նվեր  Սուրենի  Եղիազարյանը /հիմք՝ փոստային առաքանի ALO109190977AM/, ինչպես նաև հրավիրված վարչական լսումների վերաբերյալ ծանուցումը միաժամանակ հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

Նվեր  Սուրենի  Եղիազարյանը, պատշաճ կարգով ծանուցվել  է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին և ներկայացել վարչական վարույթի լսմանը:

Լսման ժամանակ Նվեր  Սուրենի  Եղիազարյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակցի բանավոր նախազգուշացումից հետո վերացրել է իրավախախտման հետևանքները, այլևս չի իրականացնում առևտուր ոչ սահմանված վայրում և խնդրել է ցուցաբերե մեղմ մոտեցում:

ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ Ա.Ոսկանյանի գրությունը ստանալուց հետո Էջմիածին քաղաքի <<Բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի տեսուչի կողմից այց է կատարել իրավախախտման վայր, հիշյալ վայր այց է կատարվել նաև 05.05.2023 թվականին: Այցերի ընթացքում պարզվել է, որ Նվեր  Սուրենի  Եղիազարյանը ոստիկանության աշխատակցի բանավոր նախազգուշացումից հետո /արձանագրություն կազմելու ժամանակ/, վերացրել է իրավախախտման հետևանքները և չի իրականացնում առևտուր ոչ սահմանված վայրում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք  պատասխանողի կողմից իրավախախտման հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի <<Բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 05.05.2023 թվականին կազմված զեկուցագիրը և լուսանկարները, վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին: 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդմասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով,  23-րդ,  25-րդ,  32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Նվեր  Սուրենի  Եղիազարյանինկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2.     Նախազգուշացնել Նվեր  Սուրենի  Եղիազարյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner