Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 94
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2021 թվականի N 94

ՆԻՍՏ ԹԻՎ 9 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 94

214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԻ-ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16/1-16/5  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՎԱՐԺԱՐԱՆԸ  ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ  ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ)  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ  ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

ՂեկավարվելովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2.-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի  34.1 կետի և հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) վարչատնտեսական բաժնի գրությունները՝ ներքոհիշյալ շինությունները և դրա զբաղեցրած ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) անհատույց տրամադրելու մասին, և այն, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) կողմից Էջմիածին համայնքի Իսի-Լե Մուլինոյի փողոցի թիվ 16/1-16/5 հասցեում կառուցված վարժարանը և դրա զբաղեցրած ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասը, որպես համայնքի սեփականություն, ստացել է պետական գրանցում (հիմք՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14072021-04-0059)և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը.

      Էջմիածին  համայնքի  Ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄԷ

 

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող, Էջմիածին համայնքի Իսի-Լե Մուլինոյի փողոց, թիվ 16/1-16/5հասցեում գտնվող 86.3քմ, 37.3քմ, 780.66ք, 160.4քմ և 372.6քմ մակերեսով վարժարանը և դրա զբաղեցրած ուսպասարկման և պահպանման համար անհրաժեշտ0.01819 հա, 0.05298 հա, 0.06193 հա մակերեսով հողամասը, (հիմք՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14072021-04-0059),անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) (այսուհետ նվիրառու):

2.Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործամ բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և նվիրառուի միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:

3.Ընդունել ի գիտություն, որ. 

1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.

2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում  են նվիրառունի կողմից։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner