Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1615Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2022 թվականի N 1615Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրության հիման 27.06.2022 թվականին հարուցված թիվ 1/22 վարչական գործը` Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վաղարշապատ համայնքի Լեոնիդ Ազգալդյան /Վռամ Կոստանյան/ փողոցի 5/63 հասցեում հանրային սննդի կազմակերպման անհնարինությունը հարուցող հարցի մասին, պարզեց որ.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությամբ Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարին ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտում Բեգլար Լալայանի կողմից հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունից ելնելով, վերանայել՝ հաշվի առնելով, որ սննդի օբյեկտի ծխատարն, իր տեղադիրքով կարող է հրդեհի բռնկման օջախ հանդիսանալ։

Գրությամբ բարձրացված հարցի շուրջ 30.06.2022թ.-ին հրավիրվել էր լսում, որին մասնակցելու համար պատշաճ ծանուցվել է ԱՁ Արտաշես Լալայանը և նրա լիազոր ներկայացուցիչ Ա. Խզմալյանը:

Նիստի ընթացքում Ա. Խզմալյանը ներկայացրեց Տեսչության՝ 2022 թվականի ապրիլի 27-ի № ՔՏՄ/06.1.5/6190-22 գրությունը, ըստ որի՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտում կատարված ուսումնասիրության արդյունքում չեն հայտնաբերվել այնպիսի հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդված 1-ին պարբերությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն, ուստի վարչական վարույթ չի հարուցվել և վարչական ակտ չի կայացվել, իսկ ուսումնասիրության արդյունքում Բեգլար Լալայանին (տարածքի սեփականատեր), որպես շահագործողի, Տեսչության կողմից առաջարկվել է միջոցներ ձեռնարկել հավանական հրդեհի բռնկման և հնարավոր բացասական հետևանքների կանխարգելման ուղղությամբ:

2022 թվականի փետրվարի 15-ին Արտաշես Լալայան ԱՁ-ին համայնքի ղեկավարի կողմից տրվել է թիվ 537 թույլտվություն`Վաղարշապատ համայնքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 5/63 հասցեում 01.01.2022-31.12.2022թթ. ընթացքում զբաղվել հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեությամբ:

Համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 3533 գրությամբ հարցում էր ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, որով առաջարկվել է ներկայացնել պարզաբանում առաջացած հակասությունների վերաբերյալ, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչության 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությամբ մատնանշված չեն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների հստակ խախտումներ, խնդրվել էր առկայության դեպքում տրամադրել արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված եզրակացությունը, կամ դրա բացակայության դեպքում` խնդրարկվող հարցի՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման առնչությամբ տալ եզրակացություն՝ վարչական ակտին ներկայացվող բոլոր էական փաստական և իրավական հիմքերի վկայակոչմամբ:   

Միաժամանակ, նկատի առնելով այն, որ ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում Ա/Ձ Արտաշես Լալայանի կողմից հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության վերանայումը գործնականում չի երաշխավորում՝ որպես հանրային սննդի օբյեկտ, տվյալ տարածքի շահագործման դադարեցումը, առաջարկվել էր, հիմքերի առկայության դեպքում, դիտարկել «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի ը) կետով սահմանված լիազորության գործադրման անհրաժեշտությունը:

 Սակայն Տեսչության կողմից վերոնշյալ գրության պատասխան չստանալով, համայնքի ղեկավարը 16.08.2022թ.-ի թիվ 4282 գրությամբ կրկին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` խնդրարկված հարցերի պարզաբանում ստանալու համար:

Սակայն մինչ օրս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից որևէ պատասխան չի ներկայացվել:

Տվյալ դեպքում վարչական վարույթով քննարկվող հարցի առնչությամբ, ըստ ներկայացված գրությունների, նկատելի են դառնում Տեսչության կողմից տրված միմյանց հակասող մասնագիտական դիրքորոշումներ և մոտեցումներ, որն անհնարին է դարձնում որոնվող փաստի՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ միանշանակ համոզմունք ձևավորելը, ավելին Տեսչության 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությամբ մատնանշված չեն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների հստակ խախտումներ, այլ տրված է ընդհանրական բնորոշում սննդի օբյեկտի ծխատարի տեղադիրքի վերաբերյալ՝ հնարավոր հրդեհի բռնկման առնչությամբ, որպիսի փաստարկը, առանց հիմնավոր եզրակացության, չի երաշխավորում հիշյալ գրությամբ ակնկալվող վարչական ակտի հիմնավորվածությունը՝ որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերի իմաստով:

Հաշվի առնելով վերոնշյալը գտնում եմ, որ նշված հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության վերանայման ընթացակարգն իրավաչափ նպատակ կարող է հետապնդել հրդեհային անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով Տեսչության կողմից բոլոր էական փաստական և իրավական հիմքերի վկայակոչմամբ տրված մասնագիտական եզրակացության ներգրավմամբ՝ որպես անհրաժեշտ ապացույց, սակայն Տեսչության կողմից օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներում որևէ հիմնավորում կամ պարզաբանում նշված հակասությունների վերաբերյալ չի ներկայացվել:

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

1.     ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությունը:

2.     Հանձնաժողովի 30.06.2022թ. թիվ 1/22 վարչական գործով վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:

3.     ԱՁ Արտաշես Լալայանի լիազոր ներկայացուցիչ Ա. Խզմալյանի կողմից ներկայացված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի 2022 թվականի ապրիլի 27-ի № ՔՏՄ/06.1.5/6190-22 գրությունը:

4.     Արտաշես Լալայան ԱՁ-ին համայնքի ղեկավարի կողմից տրված 2022թվականի փետրվարի 15-ի թիվ 537 թույլտվությունը` Վաղարշապատ համայնքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 5/63 հասցեում 01.01.2022-31.12.2022թթ. ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:

5.     Բեգլար Լալայանի 04.11.2011թ.-ի Վաղարշապատ համայնքի Լեոնիդ Ազգալդյան փողոցի 5/63 հասցեի  սեփականության վկայականը:

6.      Համայնքի ղեկավարի 13.07.2022թ.-ի թիվ 3533 գրությունը:

7.     Համայնքի ղեկավարը 16.08.2022թ.-ի թիվ 4282 գրությունը:

 

Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումը.

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`

1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը արձանագրել է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, կամ եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում։ Այսինքն՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է առկա լինի հետևյալ հիմքերից որևէ մեկը, այն է՝

«ա» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, կամ

«բ» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ, կամ

«գ» ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կամո Պետրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի թիվ ՎԴ1/0143/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի բ/ կետի համաձայն` քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝ մերժելու բողոքը՝ գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

Տվյալ դեպքում, Տեսչական մարմինը 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությամբ համայնքի ղեկավարին խնդրել էսննդի օբյեկտում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունից ելնելով վերանայել ԱՁ Արտաշես Լալայանին տրված հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը, քանի որ, Տեսչության պնդմամբ,ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտի ծխատարն, իր տեղադիրքով կարող է հրդեհի բռնկման օջախ հանդիսանալ:

Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ ըստ 27.04.2022թ.-ի № ՔՏՄ/06.1.5/6190-22 գրության,  Տեսչության կողմից ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդված 1-ին պարբերությամբ սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հատկանիշներով վարույթ չի հարուցվելև վարչական ակտ չի կայացվել: Ընդ որում, հիշյալ նորմի դիսպոզիցիան առերևույթ ենթադրում է իրավախախտման առկայություն՝ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելու դեպքերում:

Նորմի վելուծության պայմաններում հատկանշական է դառնում այն հանգամանքը, որ ինքնին հրդեհային անվտանգության կանոնների խախտման փաստը ի հայտ է բերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման հիմքեր՝ առանց տարբերակելու թե ինչպիսին են այդ խախտումները, հետևաբար հրդեհային անվտանգության կանոնների ցանկացած իրավախախտում, որպիսի հատկանիշներով էլ այն բնորոշվի, ՀՀ օրենսդրության իմաստով չի հանգեցնում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթը բացառող հանգամանքներից վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության:

Սակայն, համաձայն 2022 թվականի ապրիլի 27-ի № ՔՏՄ/06.1.5/6190-22  գրության, պարզորոշ է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտում կատարված ուսումնասիրության արդյունքում Տեսչության կողմից հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ  չեն հայտնաբերվել, հետևաբար առնվազն 27.04.2022թ.-ի դրությամբ վարչական իրավախախտման դեպքը կամ կազմը բացակայել է:

Բացի վերոգրյալը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչության 25.04.2022 թվականի № ՔՏՄ/06.1.5/5979-22 գրությամբ մատնանշված չեն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների հստակ խախտումներ և այն, որ համաձայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից Բեգլար Լալայնին 27.04.2022թ.-ինտրված № ՔՏՄ/06.1.5/6190-22 գրության` ՀՀ, ք. Վաղարշապատ, Վ. Կոստանյան փող., 5-րդ շենքի 1-ին հարկում գործող սննդի օբյեկտում կատարված ուսումնասիրության արդյունքում Տեսչության կողմից հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ  չեն հայտնաբերվել,  համայնքի ղեկավարի 13.07.2022թ.-ի թիվ 3533 և 16.08.2022թ.-ի թիվ 4282 գրություններով Տեսչական մարմնին խնդրվել էր առկայության դեպքում տրամադրել արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված եզրակացությունը, կամ դրա բացակայության դեպքում` խնդրարկվող հարցի՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման առնչությամբ տալ եզրակացություն՝ վարչական ակտին ներկայացվող բոլոր էական փաստական և իրավական հիմքերի վկայակոչմամբ:

Սակայն Տեսչության կողմից օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներում համայնքի ղեկավարի գրություններիը փողնվել են անպատասխան:

Տվյալ պարագայում գտնում եմ, որ ԱՁ Արտաշես Լալայնին 15.02.2022թ.-ին տրված` հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվելու թիվ 537 թույլտվությունը վերանայելու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից բավարար ապացույցներ չեն ներկայացվել, ուստի գտնում եմ, որ 15.02.2022թ.-ի թիվ 537 թույլտվությունը իրավաչափ է:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՁ Արտաշես Լալայնին 15.02.2022թ.-ին տրված` հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվելու թիվ 537 թույլտվությունը վերանայելու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից բավարար ապացույցներ չեն ներկայացվել, ինչպես նաև ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի` ԱՁ Արտաշես Լալայնին 15.02.2022թ.-ին տրված` հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվելու թիվ 537 թույլտվությունը վերանայելու մասին ներկայացրած դիմումը մերժել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner