Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 920Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2023 թվականի N 920Ա

ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԱ ՀԵՆՐԻԿԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 15/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին /Ծաղկաբուծական կոչվող վայրի մոտ/  Արա Հենրիկի Մելքոնյանի կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

Արա Հենրիկի Մելքոնյանի /հասցե՝ Շիրակ,  ք.Գյումրի, տնակ 237/070,  անձնագիր՝ -------------, տրված -------------------ին, ----ի կողմից/ կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին /Ծաղկաբուծական կոչվող վայրի մոտ/ թուլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա. Ոսկանյանի 20.04.2023 թվականի թիվ 46-4/27-2750  գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 26.04.2023թ./ հիման վրա 2023 թվականի ապրիլի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանը, հրավիրել և անցկացրել է լսում, որին Արա Հենրիկի Մելքոնյանը պատշաճ ծանուցվել  է, սակայն չի ներկայացել լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.             

·       ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ Ա.Ոսկանյանի 20.04.2023 թվականի թիվ 46-4/27-2750  գրությունը և կից նյութերը:

·       Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության կողմից 05.05.2023 թվականին կազմված զեկուցագիրը և լուսանկարները:

·       Հանձնաժողովի 12.05.2023թ. թիվ 15/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Արա Հենրիկի Մելքոնյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին /Ծաղկաբուծական կոչվող վայրի մոտ/ իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի մայիսի 12-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին Արա Հենրիկի Մելքոնյանը չի ներկայացել:

Հրավիրված վարչական լսումների վերաբերյալ ծանուցումն ուղարկվել է Արա Հենրիկի Մելքոնյանին և միաժամանակ հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

 Արա Հենրիկի Մելքոնյանը, պատշաճ կարգով ծանուցվել  է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի  պետ Ա.Ոսկանյանի գրությունը ստանալուց հետո Էջմիածին քաղաքի <<Բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի տեսուչի կողմից այց է կատարվել իրավախախտման վայր, հիշյալ վայր այց է կատարվել նաև 05.05.2023 թվականին: Այցերի ընթացքում պարզվել է, որ Արա Հենրիկի Մելքոնյանը չի վերացրել իրավախախտման հետևանքները և շարունակում է առևտուր իրականացնել, դրա համար ոչ սահմանված տեղում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Էջմիածին քաղաքի <<Բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի  կողմից 05.05.2023 թվականին կազմված զեկուցագիրը և լուսանկարները, վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին: 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:

Տվյալ դեպքում` Արա Հենրիկի Մելքոնյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին /Ծաղկաբուծական կոչվող վայրի մոտ/, իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.       Արա Հենրիկի Մելքոնյանի նկատմամբնշանակելտուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով:

2.        Նախազգուշացնել Արա Հենրիկի Մելքոնյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:

3.        Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.        Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքովսահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.       Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner