Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 105
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2021 թվականի N 105

ՆԻՍՏ ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 105

214

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ  ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրեսնգրքի 48-րդ, 76-81 հոդվածների, և 94-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ սահմանված դրույթներըև համայնքի ղեկավարի առաջարկությունը         

Էջմիածին համայնքի Ավագանին  

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Մրցութային եղանակով վարձակալության իրավունքով (առանց կառուցապատման իրավունքի)  10 /տաս/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել  Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական տրված 13.08.2021թ-ին N 13082021-04-0060/ մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ ք. հասցեում գտնվող 1,1477 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0306-0010/,  գյուղատնտեսական նշանակության, վարելահողը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

2.  Հողամասի տարեկան վարձավճարը  սահմանել 229 540 /երկու հարյուր քսանինը հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:

3.Մրցույթի նախավճարը սահմանել մրցույթի առարկայի նախնական գնի 5 տոկոսի չափով:

4.Հողամասի օգտագործման տրամադրումն իրականացնել Էջմիածնի համայնքապետարանի <<մրցութային հանձնաժողովի>> միջոցով:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ԿՈՆԴՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner