Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 79-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2023 թվականի N 79-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 13.06.2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՌ ՈՉԻՆՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով Լենա Լատիֆի Սադոյանի 11.01.2023 թվականին ներկայացված դիմումը,պարզեց, որ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը թիվ 07/22 վարչական գործով՝ Լենա Լատիֆի Սադոյանի կողմից«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հողի հարկը ժամանակին վճարելու պարտականությունը չկատարելու հիմքով 23.06.2022 թվականին կայացրել է թիվ 963-Ա որոշումը, համաձայն որի` Լենա Լատիֆի Սադոյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի պետք է գանձվեր ընդհանուր` 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,9 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկ,  որից  105 101  /հարյուր հինգ հազար հարյուր մեկ/ ՀՀ դրամ 2014-2020թ. ապառքի գումար և 45 423 /քառասունհինգհազար չորս հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ 2012-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:

Նշված որոշումը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի` ուժի մեջ է մտել 30.06.2022թ.-ի ու 30.08.2022թ.-ին դարձել է անբողոքարկելի և ներկայացվել է ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայություն՝ կատարումն ապահովելու նպատակով:

2023 թվականի հունվարի 11-ին Լենա Լատիֆի Սադոյանը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան, նշելով, որ  Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,9 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքը չի հանդիսանում իր սեփականությունը և խնդրել է ետ վերադարձնել ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության կողմից իրենից բռնագանձված`158 050 ՀՀ դրամ գումարը: Դիմումին կից ներկայացվել է նաև ՀՀ կադաստրի կոմիտեի 10.01.2023 թվականի թիվ ԱՏ-10012023-99-0169 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Լենա Լատիֆի Սադոյանի անվամբ սեփականության իրվունք գրանցված է Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Պռոշյան 07-053-0338-0017 և 07-053-0378-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ, ինչպես նաև` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի կողմից տրված անդորրագիրը` Լենա Լատիֆի Սադոյանից 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ գումարը բռնագանձված լինելու վերաբերյալ:

 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. Համայնքի ղեկավարի 23.06.2022 թվականի թիվ 963-Ա որոշումը,

2. Լենա Լատիֆի Սադոյանի 11.01.2023 թվականի դիմումը,

3. ՀՀ կադաստրի կոմիտեի 10.01.2023 թվականի թիվ ԱՏ-10012023-99-0169 տեղեկանքը,

4. ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի կողմից տրված անդորրագիրը` Լենա Լատիֆի Սադոյանից 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ գումարը բռնագանձված լինելու վերաբերյալ,

5. Քաղվածք ՀՀ ֆինանսների նախարարության «Client-Treasury» համակարգից` 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ բռնագանձված գումարը համայնքի բյուջե փոխանցված լինելու վերաբերյալ:

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Լենա Լատիֆի Սադոյանի կողմից «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հողի հարկը ժամանակին վճարելու պարտականությունը չկատարելու հիմքով հարուցվել էր թիվ 07/22 վարչական վարույթը, որն ավարտվել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի 23.06.2022 թվականին թիվ 963-Ա որոշմամբ:

Ի կատարումն  Վաղարշապատ համայնքի ղեկավարի 23.06.2022 թվականի թիվ 963-Ա որոշման ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության կողմից Լենա Լատիֆի Սադոյանից բռնագանձվել է 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ գումար, որը փոխանցվել է Վաղարշապատի համայնքապետարանի 900325151042 հաշվեհամարին /հիմք` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի կողմից տրված անդորրագիրը և ՀՀ ֆինանսների նախարարության «Client-Treasury» համակարգից քաղվածքը/:

Տվյալ դեպքում Լենա Լատիֆի Սադոյանի 11.01.2023 թվականի դիմումի և ՀՀ կադաստրի կոմիտեի 10.01.2023 թվականի թիվ ԱՏ-10012023-99-0169 տեղեկանքի հիման վրա պարզվել է, որ վերը նշված անշարժ գույքը չի հանդիսանում Լենա Լատիֆի Սադոյանի /անձնագիր` 007847387, հաշվառված Կոտայքի մարզ, համայնքի Նաիրի, գ. Պռոշյան   հասցեում/  սեփականությունը, հետևաբար ՀՀ Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,9 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի մասով վերջինիս նկատմամբ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չէր կարող հաշվեգրվել հարկային պարտավորություններ:

 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը և իրավական վերլուծությունները.

 

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի` վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե՝առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է:

Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը:

Նման իրավակարգավորումների պայմաններում, հարկ է նշել, որ սույն ընթացակարգով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես ՀՀ կադաստրի կոմիտեի 10.01.2023 թվականի թիվ ԱՏ-10012023-99-016 տեղեկանքով, հաստատվում է այն հանգամանքները, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 23.06.2022 թվականի թիվ 963-Ա որոշմամբ Լենա Լատիֆի Սադոյանիվրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, այն պարզ հիմնավորմամբ, որ ՀՀ Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,9 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքը Լենա Սադոյանին սեփականության իրավունքով չպատկանելու պարագայում վերջինս չի կրում նշված գույքի մասով հողի հարկ վճարելու պարտականություն, ուստի ակնհայտ է այդ հիմքով սուբյեկտին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքի բացակայությունը:

Տվյալ դեպքում Լենա Լատիֆի Սադոյանի դիմումով վերսկսած թիվ 07/22 վարչական վարույթով հաստատվում է 23.06.2022 թվականի թիվ 963-Ա որոշման առ ոչինչ լինելու հիմքերը, ուստի համայնքի ղեկավարի 23.06.2022 թվականի թիվ 963-Ա որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթով Լենա Լատիֆի Սադոյանից բռնագանձված և Վաղարաշապատ համայնքին փոխանցված 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ գումարը ենթակա է վերադարձման Լենա Լատիֆի Սադոյանին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով,51-րդ հոդվածի 1-ին մասի բ)ենթակետով, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով՝  

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Առ ոչինչ ճանաչել Վաղարշապատ համայնքի ղեկավարի 13.06.2022 թվականի «Հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին» թիվ  963-Ա որոշումը:

2. Լենա Լատիֆի Սադոյանին ետ վերադարձնել բռնագանձված 150 524 /հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ գումարը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի  տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner