Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1585Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2022 թվականի N 1585Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՅՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 28/22 վարչական գործը՝ Վաղարշապատհամայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2 հասցեումգտնվող Հարություն Նորայրի Ավետյանին սեփականությանիրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելիկառուցապատման գործառնական նշանակության շինությունը վերջինիս կողմից ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու մասին,  պարզեց որ,

Հարություն Նորայրի Ավետյանը (գրանցման հասցե՝ ք.Էջմիածին, Կուրղինյան փող. թիվ 2Ա տուն, գործունեության հասցե՝ ք.Էջմիածին, Ալավերդյան փող. թիվ 34/2տուն, ն/ք՝ 003233434),իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Վաղարշապատհամայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելիկառուցապատման գործառնական նշանակության շինությունը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.2-րդհոդվածի 1-ին մասով սահմանվածպահանջը,օգտագործելէոչնպատակայիննշանակությամբ՝ առանց նպատակային նշանակության փոփոխության շինությունը օգտագործել է արտադրական նշանակությամբ, զբաղվելով  լազերային փորագրությամբ, որի համար օրենքով սահմանված կարգով  նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 10.08.2022թվականին կազմված թիվ 8արձանագրության և զեկուցագրի և փաստաբան Վահե Համլետի Սեդրակյանի թիվ 607890 առցանց դիմումի հիման վրա 2022 թվականի օգոստոսի 10-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով,<<Վարչականիրավախախտումներիվերաբերյալ>> ՀայաստանիՀանրապետության  օրենսգրքի  152.2-րդհոդվածի 1-ին մասիպահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով)  հրավիրել և անցկացրել է լսում Հարություն Նորայրի Ավետյանի մասնակցությամբ: Դիմում ներկայացրած փաստաբան Վ. Սեդրակյանը պատշաճ կարգով ծանուցվել է նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը 

·      Փաստաբան Վահե Համլետի Սեդրակյանի 08.08.2022թ.-ի թիվ 607890 առցանց դիմումը:

·      Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 10.08.2022թվականին կազմված թիվ 8 արձանագրությունը, տեղազննության արձանագրությունը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092020-04-0008 վկայականը:

·      Ալավերդյան  փողոցի բնակիչների հայտարարությունները:

·      Հանձնաժողովի 25.08.2022թ. և 02.09.2022թ. թիվ 28/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 ևթիվ 2 արձանագրությունները:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը պարզված է համարում հետևյալը.

Փաստաբան Վահե Համլետի Սեդրակյանի 08.08.2022թ.-ի թիվ 607890 առցանց դիմումի համաձայն Հարություն Նորայրի Ավետյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2 հասցեում թույլ է տվել հողամասի և շինության ոչ նպատակային օգտագործում՝ փայտյա և այլ վտանգավոր նյութերի օգտագործմամբ փայտյա իրերի պատրաստում և վառարանի օգտագործում:

Հիմք ընդունելով վերագրյալը Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմիցայց է կատարվել  Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2 հասցեով ու կազմվել է արձանագրություն և տեղազննության ակտ, համաձայն որոնց` Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին, Կուրղինյան փող. թիվ 2Ա տան բնակիչ Հարություն Նորայրի Ավետյանի կողմից Վաղարշապատ համայնք Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2 հասցեում գտնվող բնակավայրերինպատակայիննշանակության, բնակելիկառուցապատմանգործառնականնշանակությանշինությունը օգտագործվել է  առանց թույլտվությանև նպատակային նշանակության փոփոխության, որպես արտադրական, որտեղ իրականացվել է լազերային փորագրություն:

Վաղարշապատի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 10-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 օգոստոսի 25-ին հրավիրվել է լսում, որին ներկայացել է Հարություն Նորայրի Ավետյանը: Ներկայանալով վարչական վարույթի լսումներին`Հարություն Նորայրի Ավետյանը հայտարարել է, որ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաքի Ալավերդյան փող. թիվ 34/2 հասցեում ոչ մի արտադրական գործունեությամբ չի զբաղվում և, որ բոլոր հաստոցները տեղափոխել է մեկ այլ վայր:

Նշված նիստը հետաձգվել է, փաստաբան Վահե Համլետի Սեդրակյանին նիստով մասնակից դարձնելու և հաջորդ նիստի վերաբերյալ ծանուցելու նպատակով:

28/22 վարչական վարույթի շրջանակներում 2022թ. սեպտեմբերի 2-ին հրավիրվել է գործով հաջորդ լսումը, որին կրկին ներկայացել է Հարություն Նորայրի Ավետյանը, իսկ փաստաբան Վահե Համլետի Սեդրակյանը պատշաճ ծանուցված /հիմք՝ փոստային անդորագիր ALO105199934AM/ լինեով վարչական նիստի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել լսմանը:

Լսման ժամանակ Հարություն Նորայրի Ավետյանը հայտարարեց, որ մինչև վարչական վարույթի հարուցումը բանավոր նախազգուշացվել է բնակելի տունը այլ նպատակային նշանակությամբ, մասնավորապես` փայտի մշակման արտադրամասի օգտագործման արգելքի մասին, որից հետո վերացրել է հետևանքները և պարտավորվել շինությունը օգտագործել միայն նպատակային նշանակությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած հետևանքները կամավոր վերացնելը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:  

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, Հարություն Նորայրի Ավետյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 54-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հարություն Նորայրի Ավետյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում կողմերին իրազեկելունհաջորդողօրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորենշոշափվողանձանցվերաբերյալտեղեկությունները հայտնիչլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերումհրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner