Ղեկավարվելով <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 13.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էջմիածին համայնքի ավագանու 14.03.2019թ-ի թիվ 31 որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 22.12.2022թ-ի թիվ 6644 գրությունը, առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակի և պաստառների լուսանկարները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի /Սպանդարյան/ փողոցի 27 հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի Արթուր Անդրանիկի Պարոնյանի /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղաք Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց փող., 16 շենք, 37 բնակարան, անձնագիր AT0398718/ կողմից տեղադրված արտաքին գովազդային վահանակը և պաստառները:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինության բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: