214
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմքընդունելովհամայնքի ղեկավարի առաջարկությունը`
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականտրված19.08.2021թ., թիվ19082021-04-0055)Արմավիրի մարզ, քաղաք ՎաղարշապատԷջմիածին Երևան մայրուղի 2/13 հասցեում գտնվող0,1181 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0484-0051/, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանարդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, արդյունաբերական գործնեություն իրականացնելու նպատակով:
2. Հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 150% չափով:
3. Հողամասի աճուրդի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -իմիջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: