Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 129
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի ղեկավար՝ Հակոբ Ավագյանի 03.08.2022 թվականի թիվ 01/13641-2022 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ին /Վարձակալ/, երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմ, գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/05 համարակալումներով ընդհանուր 36քմ (երեսունվեց) մակերեսով ոչ բնակելի տարածքները, որը գտնվում են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:

2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 500 /հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» ՊՄ-ի /Վարձակալ/ և երրորդ կողմ՝ Վարչապետի աշխատակազմի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության եռակողմ պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner