Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 97
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ հողայինօրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 02.05.2022թ-ի թիվ 01/7/02628-2022 և կից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի գրությունները, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 7 տան բնակիչ Կարեն Արայիկի Մուրադյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքիավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 7տան բնակիչ Կարեն Արայիկի Մուրադյանին (9/80 մասով), Մայրամ Վաչագանի Մուրադյանին (1/2 մասով), Գեղեցիկ Մելիքսեթի Զորիկյանին (1/20 մասով), Վաչագան Արայիկի Մուրադյանին (9/80 մասով), Աննա Արայիկի Մուրադյանին (9/80 մասով)  և  Սիրանուշ Արայիկի Մուրադյանին (9/80 մասով) ընդհանուր բաժնային սեփականությանիրավունքովպատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15022019-04-0042, տրված 15.02.2019թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 04-002-0323-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,33 հա մակերեսով վարելահողի 0,046հա մասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և պահեստային շինություններ կառուցելու նպատակով:

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner