Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2022,Հունվար 3 - 2025,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին՝ սոցիալական աջակցության տրամադրման, համայնքի զարգացման վերաբերյալ առաջարկներ և այլն:
Բնակիչների կողմից բարձրացված այն խնդիրներն ու հարցերը, որոնք պահանջում էին հավելյալ ուսումնասիրություն, մակագրվել են համապատասխան բաժիններին և դրանց պատասխանները դիմող բնակիչներին կտրվի հավելյալ ժամկետում:

10.04.24 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի պատվիրակությանը
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի նախագահ, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի նախագահ տիկին Մարտին Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությունը: Այսօր՝ ապրիլի 9-ին, պատվիրակությունը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Տիկին Դիանա Գասպարյանը համոզմունք է հայտնել, ... Մանրամասն
07.04.24 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Մայրության օրվա առթիվ
Սիրելի՜ մայրեր, սիրելի կանայք,Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ:2018 թվականից սկսած ես հարյուրավոր ուղերձներ եմ հղել որպես Հայաստանի առաջին կին քաղաքապետ և համայնքի ղեկավար, բազմաթիվ առիթներով անդրադարձել եմ կանանց և մայրերի դերին մեր համայնքի, մեր հասարակության ու հայրենիքի կյանքում, իրապես գիտակցել եմ այն կենսագործող առաքելությունը, որ բնատուր շնորհված է ձեզ։Այս տարի, սակայն, ես առաջին անգամ ոչ միայն գիտակցում, այլ նաև զգում և կիսում եմ այն առաքելության ողջ գեղեցկությունն ու պատասխանատվությունը, որ տրված է մայրերին։ Առաջին անգամ ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես համայնքի ղեկավար, այլ նաև որպես մայր։Ես մաղթում եմ ձեզ անսահման տոկունություն, ... Մանրամասն
06.04.24 Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Էջմիածնում
Ապրիլի 6-ը նշվում է որպես սպորտի միջազգային օր: Օրվա խորհրդով՝ Տերյան փողոցի մարզադպրոցի հարակից այգում տեղի ունեցավ մարզական միջոցառում, ցուցադրական ելույթներ ունեցան մարզադպրոցի սաները: Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ, կարևորեց սպորտի և առողջ ապրելակերպի դերն անհատի և համայնքի զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ համայնքը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում պատվով ներկայացնելու համար, տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սաներին հնանձնեց շնորհակալագրեր: Բաղրամյան փողոցի 18 և 20 շենքերի բակում բացվեց համայնքի հերթական մարզական ... Մանրամասն
06.04.24 Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Էջմիածնում
Ապրիլի 6-ը նշվում է որպես սպորտի միջազգային օր: Օրվա խորհրդով՝ Տերյան փողոցի մարզադպրոցի հարակից այգում տեղի ունեցավ մարզական միջոցառում, ցուցադրական ելույթներ ունեցան մարզադպրոցի սաները: Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ, կարևորեց սպորտի և առողջ ապրելակերպի դերն անհատի և համայնքի զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ համայնքը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում պատվով ներկայացնելու համար, տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սաներին հնանձնեց շնորհակալագրեր: Բաղրամյան փողոցի 18 և 20 շենքերի բակում բացվեց համայնքի հերթական մարզական ... Մանրամասն
05.04.24 Էջմիածնի և Ոսկեհատի գերեզմանատներում մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ
Համայնքի գերեզմանատները կահավորվում են աղբամաններով, օրերս կմեկնարկեն տարիների կուտակված տարատեսակ աղբակույտերից մաքրման աշխատանքները:
Էջմիածնի և Ոսկեհատի գերեզմանատներում մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ. այժմ տարածքները կահավորվում են աղբմանաններով՝ խուսափելու համար գերեզմանաթմբերի շուրջ աղբակույտերի առաջացման դեպքերից:
Այնուհետ կկատարվեն տարածքների մաքրման, շինարարական աղբի հեռացման լայնածավալ աշխատանքներ:
Բնակիչներին խնդրում ենք պահպանել մաքրություն գերեզմանատների տարածքում, խուսափել թե՛ աղբի կուտակման, թե՛ աղբը հարակից գերեզմանաթմբերի մոտ տեղափոխելու արատավոր երևույթից:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Վաղարշապատ համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակ
Վաղարշապատ համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակ
համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակում 05.2023
 ավագանու նիստի առնցանց հեռարձակում 24.05.2023
ավագանու նիստի առցանց հեռարձակում 14.06.2023
ավագանու նիստի առցանց հեռարձակում. 2023.06.28
 ավագանու նիստի առցանց հեռարձակում 07.08.2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner