28.03.24
Համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է հինգ անուն նոր տեխնիկայով
|
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Վաղարշապատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և ՏԿԵ նախարարության գործուն աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման «Բաղադրիչ-2» ծրագրի շրջանակում համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչության» և «Բարեկարգում տնօրինության» ավտոպարկերը համալրվել են համապասխանաբար մեկ ինքնաթափ և մեկ բազամաֆունկցիոնալ ջրցան, մեկ բոբկատ, երկու բեռնափոխադրող մեքենաներով: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
|
|
25.03.24
Վաղարշապատի պատմազգագրական թանգարանում բացվեց արծաթագործ Հովհաննես Տերտերյանի անհատական ցուցահանդեսը
|
Մեծ պահքի Ավագ շաբաթվան ընդառաջ բացվեց Հովհաննես Տերտերյանի «Ավագ շաբաթ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են ծիսակատարությունների ժամանակ կիրառվող եկեղեցական սպասքի տարբեր նմուշներ՝ Մյուռոնի կաթսա, քշոցներ, Մյուռոնաթափ աղավնի և այլն: Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով և օրհնության խոսքով՝ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի: Պատմազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, ստեղծագործական ճանապարհը: Սա արծաթագործի առաջին անհատական ցուցահանդեսն է: Մինչ այս նրա գործերը ներկայացված են եղել Հայաստանի մի շարք ցուցասրահներում: Ցուցահանդեսը գործելու է մեկ շաբաթ` մինչև ...
Մանրամասն |
|
22.03.24
Լեհաստանում անցկացվեց Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի «Մենթորություն» նախագիծը
|
Մարտի 11-15-ը Լեհաստանում անցկացվեց Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի «Մենթորություն» նախագիծը։ Մեր համայնքը հանդիսանում է ծրագրի գործընկեր, նախագծին ներգրավված էր համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը։ «Մենթորության» ծրագրի նպատակն է համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով:
|
|
11.03.24
Մարտիության միջոցառումներն էջմիածնում
|
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, մարտի 8-ին մեր համայնքը լի էր արեւոտ տրամադրությամբ, պայծառ ժպիտներով ու գույներով:Այսօր Վաղարշապատի Երիտասարդական Միության եւ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն-ի անդամները համայնքապետարանի կողմից Էջմիածնում եւ Ոսկեհատում ծաղիկներ են նվիրել կանանց եւ աղջիկներին՝ փորձելով տոնական օրը լցնել հավելյալ ժպիտներով եւ դրական էներգիայով: Իսկ մարտի 10-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ներկայացվեց Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» կատակերգությունը: Ներկայացմանը հրավիրված էին մեր համայնքի զարգացման գործին իրենց ներդրումը կատարող կանայք՝ տարբեր ոլորտներից։ Ներկայացումը երկխոսություն է երևանցու և Փարիզից Հայաստան ...
Մանրամասն |
|
08.03.24
Վաղարշապատ համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի' կանայք և աղջիկներ, սրտաբուխ շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս եմ հղում այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։Մշտապես փոփոխվող աշխարհում դուք հաստատապես ունեցել եք ձեր բացառիկ դերը։ Ի վերուստ տրված մայրանալու սրբազան առաքելությանը զուգահեռ, կամովին ստանձնել եք նաև բազմաթիվ առաքելություններ, որոնք պատվով եք իրացրել և շարունակում իրացնել։ Այժմ էլ ձեր առանձնահատուկ դերը հասարակական, քաղաքական, սոցիալական, իրավական, բարոյական տեսանկյուններից անփոխարինելի է և անգնահատելի։ Ժամանակակից և չափազանց անկանխատեսելի աշխարհում, մեր պետությունը հանդես է գալիս որպես ժողովրդավարական երկիր, ապավինելով նաև Հայաստանի Հանրապետության կանանց հզոր ներուժին, որը ունի դարերի ավանդույթ, խորը հիմքեր և ...
Մանրամասն |
|
05.03.24
Հարգանքի տուրք Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
|
Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում համայնքապետարանի աշխատակազմը, էջմիածնի եւ Արմավիրի մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամարատարական կազմը եւ զինծառայողները ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Սպարապետը կդառնար 65 տարեկան:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |