|
Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Էջմիածնի քաղաքային համայնքի <Մշակույթ> միացյալ տնօրինության համակարգի դպրոցներում և մշակույթի տներում գործող խմբերում սովորողների ուսման
վարձավճարների չափերը սահմանելու մասին.
|
Ղեկավարվելով □Տեղական ինքնակառավարման մասին□ ՀՀ օրենքի 16 հոդվածի 19-րդ կետի պահանջներով. 1. Էջմիածնի քաղաքային համայնքի □Մշակույթ□ միացյալ տնօրինության թիվ 1, թիվ 2 երաժշտական դպրոցներում և Ե.Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում սահմանել ուսման վարձավճարների հետևյալ չափերը. ա/ դաշնամուրային բաժնում սովորողների համար ամսական 5 000 դրամ: բ/ մյուս բոլոր բաժիններում սովորողների համար ամսական 4 000 դրամ: գ/ Ե.Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում սովորողների համար ամսական 2 000 դրամ: 2. Մշակույթի տներում գործող ուսուցողական խմբեր հաճախողների համար սահմանել վարձավճարների հետևյալ չափերը. ա/ բոլոր խմբերում սովորողների համար ամսական 3 000 դրամ: բ/ ուսուցողական խմբերը համարել կազմավորված նվազագույնը 20 մարդու առկայության դեպքում: դ/ <Նվազագույն աշխատավարձի մասին> ՀՀ օրենքի պահանջները բավարարելու նպատակով ուսուցողական խմբերի խմբավարների աշխատավարձի չափը սահմանել փաստացի մուտքերի 50% -ի չափով |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|